Եգիպտոսի մզկիթներից մեկի ահաբեկչությունից հետո ոչնչացվել է 30 գրոհային

12:16 • 25.11.17

Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցները 30 գրոհային են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկիչները ոչնչացվել են Սինայի թերակղզու կենտրոնական մասում գտնվող Էր Ռիսան գյուղում:

Դրանից բացի, Եգիպտոսի ավիացիան մի քանի ավտոմեքենա է ոչնչացրել, որոնք օգտագործվել են մզկիթի վրա հարձակման ժամանակ:

Նշվում է, որ ուժայինները շարունակում են որոնել գրոհայինների թաքստավայրերը:

Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի Սինայի թերակզղու հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 235 և վնասվածքներ ստացել ավելի քան հարյուր մարդ: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ գրոհայինները ոչ միայն գործարկել են պայթուցիկ սարքը, այլ նաև կրակ բացել մարդկանց վրա:

Միջադեպից հետո համացանցում հրապարակվել է պայթյունը ցուցադրող տեսանյութը: