Հիտլերի կտավը 75 ցենտով ձեռք բերած սեփականատերը հրաժարվել է դրանից
Կինը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, Պատերազմական փաստագրության հոլանդական ինստիտուտին է հանձնել Ադոլֆ Հիտելրի կտավը, որում պատկերված է Վիեննայի փողոցներից մեկը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով հոլանդական աղբյուրը, Հիտլերի վրձնին պատկանող նկարը կնոջ հայրը ձեռք է բերել հին իրերի շուկայում 75 ցենտով: Կտավի հեղինակի սորագրությունը նա նկատել էր տուն հասնելուց հետո միայն:
Վավերակնության ստուգման գործընթացի ժամանակ պարզվել է, որ երկու աճուրդի տների կողմից մերժված նկարն իսկապես պատկանում է Հիտլերի վրձինին:










