Արգենտինական սուզանավի անհետանալուց առաջ երկու նավաստի լքել է այն
Նոյեմբերի 15-ին անհետացած և առայսօր չհայտնաբերված արգենտինական San Juan սուզանավի անձնակազմի երկու անդամ լքել է այն անհետացումից կարճ ժամանակ առաջ:
Ինչպես նշում է ntv.ru-ն, երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբիան տեղեկացրել է, որ նավաստիներից մեկին ազատ են արձակել մոր հիվանդության պատճառով: Բացի նրանից՝ սուզանավը լքել է մեկ այլ լեյտենանտ, որի տեղը զբաղեցրել է ՌԾՈՒ-ի մեկ այլ ծառայող:
Հիշեցնենք, որ սուզանավն անհետացել է Ատլանտյան օվկիանոսում: Ներկայում դրա որոնողական աշխատանքներում ներգրավված է մոտ 4.000 մասնագետ՝ Արգենտինայից ու աշխարհի բազմաթիվ այլ երկրներից:
Արգենտինացի զինվորականների հաշվարկների համաձայն՝ սուզանավում եղած թթվածինը կարող էր անձնակազմին բավականացնել ընդամենը մի քանի օր: Մասնագետները չեն բացառում, որ անհետացման պատճառը կարող է պայթյունը լինել:










