Չիլիում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է մահացել

15:19 • 26.11.17

Չիլիում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 11 մարդ, ևս 20-ը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, այս մասին տեղեկացնում է Telesur  հեռուստաալիքը:

Վթարը տեղի է ունեցել Արակունիա շրջանում՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոից 600 կմ հեռավորության վրա գտնվող Վիկտորիա և Կարակաուտին քաղաքների միջև ընկած ավտոճանապարհին:

Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Երկրի նախագահն իր խորը ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: