Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է ամենավտանգավոր հանցավոր կլաններն ունեցող երկրների ցուցակը
Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները հրապարակել են երկրների ցուցակ, որտեղ գործում են ամենավտանգավոր հանցավոր կլանները:
Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված ցուցակում երևում է, որ դրանք մեծ մասամբ Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի երկրներն են՝ Էլ Սալվադորը, Գոնդուրասը, Վենեսուելան, Մեքսիկան, Գվատեմալան, Յամայկան և Կոլումբիան:
Կազմակերպված հանցավորության բարձր ցուցանիշներ գրանցած երկրների ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանը՝ զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ՝ վարկանիշային ցուցակում տեղ է գտել 137 պետության անուն:
Ավելի վաղ International SOS կազմերպությունը հրապարակել էր 2018 թվականին զբոսաշրջիկների համար առավել վտանգավոր երկրների ցանկը, որում տեղ էին գտել Սիրիան, Լիբիան, Եմենը, Սոմալին, Իրաքը, Աֆղանստանը, Բուրունդին և մի շարք այլ երկրներ:










