Կազանում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել

16:24 • 27.11.17

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Նամիկ Աղաևը, որը մեղադրվում է տեղի գործարարների մասնակցությամբ զինված բախմանն առնչություն ունենալու համար:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ծնունդով Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանից գործարարի հանդեպ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ երկու ամիս տևողությամբ:

Հայտնի է, որ ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային բաժանմունքը փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում: