Մեծ Բրիտանիայում կհայտնվի անօթևանների համար անվճար ապրանքներով «վաճառքի ավտոմատ»

18:55 • 27.11.17

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ քաղաքում Սուրբ ծնունդից առաջ կհայտնվի անօթևանների համար նախատեսված վաճառքի ավտոմատ, գրում է Nottingham Post-ը:


Նշվում է, որ ավտոմատի տեսականու մեջ կներառվեն թարմ մրգեր, սենդվիչներ, հիգիենայի միջոցներ և գուլպաներ: Մոտ հարյուր անօթևան օրական կկարողանա ավտոմատից ստանալ մինչև երեք անվճար ապրանք: Դրա համար նրանց կտրամադրվի հատուկ քարտեր:


Գաղափարի նախաձեռնությունը պատկանում է Action Hunger բարեգործական կազմակերպությանը: Ծրագրի համաձայն՝ Նոթինգհեմում կգործարկվի պիլոտային ծրագիրը, ինչից հետո նման ավտոմատներ կհայտնվեն ողջ երկրում:


«Մենք ընտրել ենք Նոթինգհեմը, որովհետև ես մեծացել եմ այդ քաղաքում, և ես սիրում եմ այն, մենք պատրաստվում ենք հունվարին ավտոմատը տեղադրել Մանչեսթերում, իսկ այնուհետև Լոնդոնում և Բիրմինգհեմում»,- հայտնել է կազմակերպության ղեկավար Հուզայֆա Խալեդը:


Ավտոմատը կտեղադրվի Broadmarsh առևտրի կենտրոնի մուտքի մոտ, «գնումներ» հնարավոր կլինի անել օրվա ցանկացած ժամի: