Անցած 1 օրում 7 ՃՏՊ է արձանագրվել. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ

11:50 • 28.11.17

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։

Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 3 և գողության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: