Բաքուն չի ընդունել ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը՝ նրա հայամետ դիրքորոշման պատճառով. ադրբեջանական լրատվամիջոցներ
Ռուսաստանի ԱԳՆ-ն չի ստացել Ադրբեջանի համաձայնությունը Գեորգի Զուևին այդ երկրում ՌԴ նոր դեսպան նշանակելու առնչությամբ: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրների:
Համաձայն դիվանագիտական հարաբերությունների կանոնների՝ դեսպանի նշանակումից առաջ ընդունող կողմը տալիս է իր համաձայնությունը հավատարմագրերի հանձնման համար:
Ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանը հրաժարվել է տալ Գեորգի Զուևին դեսպան նշանակելու նախնական համաձայնությունը՝ նրա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշման» պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հետ է կանչել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին:
Որպես Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զուևի թեկնածությունն արդեն հաստատվել էր ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի կողմից:










