Զինված հարձակում Երևանի կենտրոնում. բժշկական դիմակով անձը վարկային ընկերության գրասենյակից գումար է հափշտակել (լուսանկարներ)

20:37 • 28.11.17

Անհայտ անձը բժշկական դիմակով ներս է մտել Երևանի Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և զենքի գործադրմամբ աշխատակցից հափշտակել է գումար։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ 

Tert.am-ի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է շուրջ 250 000 դրամ:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները։