Ավստրալիայում ձերբակալել են տղամարդու, որն ահաբեկչություն էր պատրաստում Ամանորի նախաշեմին

10:52 • 28.11.17

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը, ենթադրվում է, պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Մելբուրնում Նոր տարվա գիշերը: Այդ մասին հաղորդվում է Վիկտորիա նահանգի ոստիկանության հայտարարությունում, գրում է The Age-ը:


Ոստիկանության տվյալներով՝ Մելբուրնի Վերիբի արվարձանից 20-ամյա տղամարդը ձերբակալվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում: Նա մտադիր էր Մելբուրնի Դաշնության հրապարակում կրակ բացել և սպանել «հնարավորինս շատ մարդու»:   


«Ենթադրվում է, որ ձերբակալված տղամարդը մասնակցել է Մելբուրնում Նոր տարվա գիշերն ահաբեկչության նախապատրաստմանը»,- հաղորդվում է ոստիկանության հայտարարությունում:


Այժմ երիտասարդը հարցաքննվում է: