Բրիտանուհին տեսանկարահանել է կոկորդիլոսի հարձակումն իր վրա (տեսանյութ)
Ավստրալիայի Քեյփ Թրիբուլեյշն քաղաքում կոկորդիլոսը հարձակվել է գետի ափով քայլող զբոսաշրջիկ բրիտանուհու վրա:
Ինչպես գրում է Life.ru-ն, բրիտանուհին տեսագրել է հարձակման դրվագը՝ երբ ջրից դուրս է ցատկել մեկ ու կես մետր երկարություն ունեցող գիշատիչը:
Տուժողի ընկերուհին ևս վնասվել է: Տեղի հիվանդանոցում հաստատել են, որ իրենց մոտ ոտքի վնասվածքով աղջկա են բերել, որին հաջորդ օրն արդեն դուրս են գրել:
Սոցցանցում տեսանյութը հրապարակել է տուժողի ընկերուհին:










