Պայթյուն Թել Ավիվի խանութներից մեկում, տուժել է 5 մարդ (տեսանյութ)
Թել Ավիվի ծայրամասում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ այրվածքներ ու վնասվածքներ է ստացել, այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ շտապօգնության ծառայությանը հղումով։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ խանութում վաճառվել են շինարարական նյութեր։ Պայթյունի ձայնը լսվել է Թել Ավիվի կենտրոնական հատվածում։
Ըստ բժիշկների՝ 5 տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել, մոտ 40 տարեկան տղամարդու վիճակը ծանր է։
Explosion and building collapse in Jaffa. Building totally consumed by flames. pic.twitter.com/fIFVo2P4jK
— Jessi Satin (@JessSatin) November 27, 2017










