Մեքսիկայի Պոպոկատեպետլ հրաբուխը 3 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

12:35 • 28.11.17

Մեքսիկայի Պոպոկատեպետլ հրաբուխը, որը գտնվում է մայրաքաղաք Մեխիկոյից 80 կմ հեռավորության վրա, երեք հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեի թվիթերյան գրառումը:

«Ժամը 15:29-ին մոխրի արտանետումը Պոպոկատեպետլից հասել է 3 հազար մետր բարձրության», - գրել է Պուենտեն Twitter-ում:

Նա մանրամասնել է, որ հրաբուխը թեթևակիորեն մոխրով է ծածկել Տոչիմիլկո, Պուեբլա, Ուակեչուլա և մի շարք այլ բնակավայրեր:

Մեքսիկայի խորհրդանիշ հանդիսացող Պոպոկատեպետլը, որի անվանումը թարգմանվում է որպես «ծխացող լեռ», գտնվում է ծովի մակարդակից 5.400 կմ բարձրության վրա: