Բելգիայում անսարք գնացքը վրաերթի է ենթարկել աշխատավորների խմբին. կան զոհեր (լուսանկար)
Բելգիայում անսարք գնացքը վրաերթի է ենթարկել աշխատավորների խմբին, ինչի հետևանքով 2 մարդ մահացել, 12-ը վիրավորվել են, գրում է European News-ը։
Վիրավորներից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ։ Միջադեպը տեղի է ունեցել Մորլանվելց կոմունայում՝ անսարք գնացքի կայանման ժամանակ։ Նշենք, որ մինչ այս միջադեպը, գնացքը բախվել էր ավտոմեքենայի և վնասվել։
Գնացքը պոկվել է շղթայից և ուղղվել աշխատավորների կողմը, որոնք աշխատում էին երկաթգծերի վրա։











