Տամբովի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով կա 2 զոհ

14:24 • 28.11.17

ՌԴ Տամբովի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և ուղևորը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզի արտակարգ ծառայություններում աղբյուրը:


Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Շինովկա գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա:


Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել են տրանսպորտի դատախազությունում, որը պարզում է վթարի հանգամանքները: Միջադեպից հետո ստուգումներ է սկսել նաև Քննչական կոմիտեն:


Հաղորդվում է, որ մասնավոր ուղղաթիռը դուրս էր եկել նախօրեն Բորշչովկա գյուղից և ուղևորվում էր Կիրսանով քաղաք: Այնուհետև նրա հետ կապը կորել է:


Ուղղաթիռը պատկանում էր «Сталь-М» ընկերությանը, զոհերից մեկը եղել է ձեռնարկության տնօրենը, մյուսը՝ աշխատակիցը: