Աֆրիկայում ոստիկանությունը ձերբակալության պահին կրակել է մարդակերին, որը չի դադարել ուտել զոհին
Հարավային Աֆրիկայում ոստիկանները կրակել են 23-ամյա Ապհիվե Մապեկուլայի վրա, երբ տղամարդը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին և չի դադարել իր զոհին ուտելն` անգամ ձերբակալության պահին:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-n, մարդակերը վերջիվերջո հարձակվել է օրինապահներից մեկի վրա, որից հետո ոստիկանները ստիպված էին վնասազերծել նրան: Աֆրիկացին առևանգել և գլխատել էր Տեմբիսա Մասամպուին, որից հետո սկսել է ուտել նրա մարմինը:
Ոստիկաններին կանչել է Ապհիվեի մայրը՝ տեսնելով, թե ինչպես է որդին սպանում այդ կնոջը:
Հետաքննության տվյալներով՝ տղամարդը կարող էր գտնվել թմրանյութերի ազդեցության տակ: Ստացած վիրավորումից նա մահացել է հիվանդանոցում:
«Ես երբեք նման որդի չեմ դաստիարակել, ես չէի էլ կարող պատկերացնել, որ նա ընդունակ է նման բանի», - ասել է աֆրիկացու մայրը:










