Ինչպես են հյուսիսկորեացիները տոնել նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը (լուսանկարներ)

17:11 • 29.11.17

Երեկ Հյուսիսային Կորեան իրականացրել է Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումը, ինչի կապակցությամբ հազարավոր հյուսիսկորեացիներ դուրս են եկել փողոցներ՝ արտահայտելու իրենց ուրախությունը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տասը շաբաթ տևած դադարից հետո Փհենյանը փորձարկել է իր կողմից երբևէ ստեղծված ամենահզոր բալիստիկ հրթիռը, որն ընկել է Ճապոնիայի ափերի մոտ: Երկրի իշխանությունների փոխանցմամբ`Hwasong-15-ը կարող է ծանր միջուկային մարտագլխիկ կրել:

Բացի այդ, հեռուստատեսությամբ հաղորդվել է առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունը, համաձայն որի Հյուսիսային Կորեան կազմավորել է երկրի միջուկային ուժերը:

«Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումը ԿԺԴՀ-ի հերոս ժողովրդի անգին հաթանակն է»,-նշել է հեռուստահաղորդավարուհին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին փորձարկված հրթիռը կարող է խոցել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած թիրախ: Փորձարկումն իրականացվել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի անձնական հրամանով՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից վարվող թշնամական քաղաքականության: Հայտնի է, որ հրթիռն անցել է 950 կմ՝ առավելագույնը բարձրանալով 4.475 կմ-ի վրա:

Դրանից հետո Չինաստանը դիմել է Հյուսիսային Կորեային և ԱՄՆ-ին: Պեկինը Վաշինգտոնին սադրիչ զորավարժություններն ավարտելու կոչ է արել, իսկ Փհենյանին հորդորել է սառեցնել միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Սպիտակ տունը մշակել է 2 փորձարարական ռազմավարական ծրագիր, որոնք կարող են կյանքի կոչվել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի իրականացման դեպքում: 

 

Pyongyang residents react at the Pyongyang Railway Station after the news of the successful launch of the new intercontinental ballistic missile

One physicist said that the missile appeared to have a realistic range of just over 8,000 miles, which means Washington D.C. is now in range of Kim's attacks

North Koreans were spotted celebrating on the street after hearing the news of the successful launch of the new intercontinental ballistic missile

People cheer as they watch the news broadcast announcing North Korean leader Kim Jong-un's order to test-fire the newly developed intercontinental ballisti

The missile launch was dictator Kim Jong-Un's first such provocation since September 15

A South Korean Navy destroyer launching a missile at South Korea's east sea during a precision-strike missile exercise aimed to counter North Korea's missile test 

North Korean state television brought out Ri Chun-Hee, a senior broadcaster who only appears for significant developments, to announce the landmark missile launch