Իրանի նախագահն ասել է՝ որ երկրների հետ են հարաբերությունները զարգացել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ վերջին շրջանում Իրանն ավելի սերտ կապեր ունի Եվրամիության, Ռուսաստանի և հարևան երկրների հետ, քան նախկինում, հայտնում է IRNA գործակալությունը:
«Իրանի քաղաքականությունը տարածաշրջանային խնդիրներն առճակատման փոխարեն երկխոսության և տարածաշրջանի անվտանգության ապահովման միջոցով լուծելն է»,- ասել է Ռոհանին հեռուստատեսային հարցազրույցում, որի ընթացքում նա ամփոփել է տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում նոր կառավարության աշխատանքի առաջին 100 օրը:
«Մենք լավ հարաբերություններ ունենք տարածաշրջանային բոլոր պետությունների հետ՝ մեկ-երկուսից բացի»,- ասել է նա՝ նշելով Իրանի և Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Քաթարի միջև հարաբերությունները, որոնք վերջին շրջանում ակտիվ զարգանում են:
«Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել Եվրամիության հետ: Ռուսաստանի և հարևանների մեծ մասի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան երբևէ», - հավելել է Ռոհանին:










