Պուտինը 2017 թվականը հաջող տարի է անվանել

18:57 • 29.11.17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թվականը հաջող տարի է անվանել՝ ընդգծելով ռեցեսիայից ռուսական տնտեսության դուրս գալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Որովհետև տնտեսությունից է կախված մնացած ամեն ինչ՝ սոցիալական ոլորտը, քաղաքացիների եկամուտների մակարդակը, պաշտպանունակությունը»,- ընդգծել է երկրի նախագահը՝ «Մոսկվա-Կիևսկայա» երկաթուղային կայարանի դեպոյի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:


Նախագահը նշել է, որ իրական աշխատավարձերն աճել են մոտ երեք տոկոսով: