Չինաստանում 2 դնչով և 8 թաթով խոզ է լույս աշխարհ եկել (տեսանյութ)
Չինաստանի Ֆուցզյան նահանգի ագարակներից մեկում երկու գլուխ, երկու դունչ և ութ թաթ ունեցող խոզ է լույս աշխարհ եկել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ականատեսները տեսանկարահանել են արտասովոր կենդանուն և կադրեր են հրապարակել սոցցանցերում: Նշվում է, որ խոզուկն ընդամենը մի քանի օր է ապրել:
Անցյալ ամիս հաղորդվում էր, որ Չինաստանում երկու դնչով և 3 աչքով խոզ էր ծնվել:










