Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել միասեռականներից ու արտասվել (տեսանյութ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել երկրի ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանցից՝ դաշնային իշխանությունների՝ տասնամյակներ տևած խտրականության համար: Այս մասին հաղորդում է CBC News-ը:
Հայտնի է, որ Կանադայում տասնամյակներ շարունակ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ ազատվել են պետական մարմիններում, ոստիկանությունում և բանակում աշխատանքից: Կառավարությունը մտավախություններ է ունեցել, որ նրանք խորհրդային շանտաժի օբյեկտ կդառնան:
«Կառավարության, խորհրդարանի և Կանադայի ժողովրդի անունից՝ մենք սխալ ենք գործել: Մենք խոր ափսոսանք ենք հայտնում: Մենք երբեք թույլ չենք տա, որ նման բան երբևէ կրկնվի»,- արտասվելով ասել է Տրյուդոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Կանադայի կառավարությունն ավելի քան 100 միլիոն կանադական դոլար (67 միլիոն եվրո) փոխհատուցում կվճարի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց սեռական կողմնորոշման պատճառով զրկվել են աշխատանքից պետական մարմիններում, ոստիկանությունում, հատուկ ծառայություններում և երկրի զինված ուժերում 1950-1990 թվականներն ընկած ժամանակահատվածում:










