Չինաստանում դանակով զինված տղամարդը մտել է դպրոցներից մեկի տարածք ու վնասվածքներ հասցրել 5 աշակերտի

11:55 • 30.11.17

Չինաստանի հարավային Հայնան նահանգում դանակով զինված տղամարդը մտել է Վենչան քաղաքի դպրոցներից մեկի տարածք ու վնասվածքներ հասցրել 5 աշակերտի, այս մասին գրում է Nanguo Dushibao-ն՝ հղում անելով տեղի իշխանությունների հաղորդած տեղեկություններին:

Նշվում է, որ երեխաները եղել են 5-րդ դասարանի աշակերտներ:

Նշվում է, որ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հանցագործին, նրա այս քայլի պատճառների մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում: