Նովոսիբիրսկում աղջիկն ականապատված գնացքների մասին կեղծ ահազանգ է արել, որպեսզի կանխի սիրելիի մեկնումը

09:51 • 30.11.17

Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքի բնակչուհին գնացքների ականապատման վերաբերյալ կեղծ ահազանգ է արել, որպեսզի թույլ չտա սիրած տղամարդուն մեկնել:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, խոսքը նախկինում դատվածություն ունեցող 19-ամյա աղջկա մասին է:

Իրավապահների փոխանցմամբ՝ աղջիկը կեղծ ահազանգն արել է իր ծանոթի բջջային հեռախոսի միջոցով: Ձերբակալվելուց հետո նա խոստովանել է, որ նման քայլի է դիմել, որպեսզի կանխի սիրելիի մեկնումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել: