Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանն ընթրել են կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ

11:31 • 30.11.17

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու ամուսինը՝ ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, մոսկովյան ռեստորաններից մեկում ընթրել են հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ:

Սիմոնյանը հաճելի երեկոյից լուսանկար է հրապարակել իր թվիթերյան էջում:

«Մոսկովյան լավ ռեստորաններից մեկում ընթրեցինք Օլիվեր Սթոունի հետ: Քննարկեցինք սախալինյան ոստրեներն ու ռուսական պատմությունը, որի մասին նա, բարեբախտաբար կամ ցավոք, գիտի ավելին, քան մեզնից շատերը»,-լուսանկարին կից գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սթոունին և Ռուսաստանին շատ բան է կապում: Հոլիվուդյան ռեժիսորը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հարցազրույցներ անցկացրել նրա հետ ու դրանց հիման վրա ՌԴ ղեկավարի մասին ֆիլմ նկարահանել:

Վերջերս Սթոունը հայտարարել էր, որ իր ճանաչած Պուտինը միանգամայն տարբերվում է արևմտյան լրատվամիջոցներում ներկայացված «չար բռնապետից»: