Երևանում` իր տանը, 64-ամյա քաղաքացի է սպանվել

15:31 • 30.11.17

Երևանում ըստ նախնական տեղեկությունների սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում շտապօգնության ենթակայանից երևանյան բնակարաններից մեկում դի առկայության մասին ահազանգ է ստացվել:

«Շտապօգնության ենթականայից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Սարի  թաղի տներից մեկը որտեղ մի բնակիչ հանկարծամահ է եղել: Այնուհետև ահազանգել և հայտնել են, որ հայտնաբերված տղամարդը դանակահարված է»,-հայտնեցին ԶLՄ-ների հետ կապերի բաժնից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որն այս պահին համապատասխան աշխատանքներ է իրականացնում:

Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է և սպանվածը 64-ամյա նշված տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանն է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սպանվածը նախկինում 6 անգամ եղել է դատապարտված և նրան ավելի շատ ճանաչում են «Կճո» մականվամբ: