Չինուհին հրաշքով է ողջ մնացել՝ հայտնվելով բեռնատարի անիվների տակ (տեսանյութ)
Չինաստանի Չունցինի նահանգում ճանապարհը վազելով անցնող կինը հրաշքով ողջ է մնացել՝ հայտնվելով բեռնատարի անիվների տակ:
Ինչպես հաղորդում է Newsflare-ը, չինուհին հազիվ հաջողացրել է խուսափել մեքենայի անիվներից որևէ մեկի տակ մնալուց: Պատահարը տեսագրվել է մեկ այլ ավտոմեքենայի տեսանկարահանող սարքով: Կադրում երևում է, թե ինչպես է վարորդն անմիջապես դուրս գալիս մեքենայից՝ փորձելով օգնել տուժածին և դուրս է բերում նրան մեքենայի տակից: Նրանց են մոտեցել նաև անցորդները:
Աղբյուրի տվյալներով՝ կինը թեթև վնասվածքներ է ստացել:










