Պամելա Անդերսոնը բաց նամակով կոչ է արել Քիմ Քարդաշյանին հրաժարվել բնական մորթուց հագուստներից

15:59 • 01.12.17

Ամերիկացի դերասանուհի և Playboy ամսագրի աստղ Պամելա Անդերսոնն արհեստական մորթուց մուշտակ է ուղարկել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ կցելով բաց նամակ, որի լուսանկարը հրապարակվել է Dazed-ում:

Հայտնի է, որ Անդերսոնն արդեն երկար ժամանակ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ և ակտիվորեն կոչ անում մյուսներին նույնն անել: Նամակում նա խնդրել է Քարդաշյանին հրաժարվել բնական մորթուց և նախապատվությունը տալ արհեստական մորթուն:

«Մենք բոլորս մտածում ենք՝ ինչ արժե փոխել նոր տարում: Մի՞թե չես ուզում որևէ նշանակալից բան անել, օրինակ, դադարել մորթի կրել: Դու մարդասիրության օրինակ ցույց կտայիր հասարակությանը», - ասվում է նամակում:

Անդերսոնը հղում է արել Vogue Paris ամսագրի շապիկին, որի վրա պատկերված է արհեստական մորթիներ կրող և կենգուրու գրկած մոդել Ժիզել Բունդխենը, որը նույնպես հրաժարվել է բնական մորթուց:

Դերասանուհին նաև հիշեցրել է Gucci, Ralph Lauren և Calvin Klein բրենդների նոր քաղաքականության մասին, որոնք նույնպես կոչ են անում դաժանություն չցուցաբերել կենդանիների հանդեպ:

Նշվում է, որ Պամելա Անդերսոնը նման նամակ էր ուղարկել նաև սուպերմոդել Նաոմի Քեմփբելին: