Մեծ Բրիտանիայում սուրբծննդյան տոնավաճառի մոտ մեքենա է պայթել (տեսանյութ)

09:16 • 01.12.17

Մեծ Բրիտանիայի Փիներ քաղաքում սուրբծննդյան տոնավաճառի մոտ մեքենա է պայթել, հայտնում է dailystar.co.uk-ը՝ մանրամասնելով, որ պայթյունը տեղի է ունեցել գլխավոր փողոցի վրա՝ հարյուրավոր մեծահասակներից ու երեխաներից մի քանի մետր հեռավորության վրա:

Ավելի ուշ դեպքի վայր հասած իրավապահները շրջափակել են տարածքը: Այդ ժամանակ մեքենան դեռ շարունակել է այրվել:

Կատարվածի պատճառների մասին տեղեկություն չկա: Հայտնի չէ նաև, թե արդյոք իշխանությունները պայթյունը դիտարկում են որպես ահաբեկչություն, թե դժբախտ պատահար:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություն ևս չկա: