Ռուսաստանում հղի վարորդով ավտոմեքենան ընկել է եռման ջրով լի փոսի մեջ (տեսանյութ)

18:27 • 01.12.17

Կրասնոյարսկում հղի վարորդով ավտոմեքենան կոմունալ համակարգում առաջացած վթարի հետևանքով փոսն է ընկել: Այս մասին հայտնում է Newslab.ru կայքը:

Ականատեսների խոսքով՝ առավոտյան տեղական ժամանակով ժամը 08:00-ին ճանապարհի երթևեկելի մասը սկսել է հեղեղվել եռման ջրով, և բարձրացած գոլորշու պատճառով վարորդները շատ դանդաղ են տեղաշարժվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ասֆալտը փլուզվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի տակ, և այն ընկել է փոսի մեջ: Անցորդներն օգնել են հղի վարորդին դուրս գալ ավտոմեքենայից և շտապ օգնություն են կանչել նրա համար:

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է You Tube-ի Good Life ալիքում: