Սոբյանինը Մոսկվայի ճանապարհային տեսչության նոր պետ է նշանակել Ռուդիկ Գրիգորյանին

13:02 • 01.12.17

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի վարչական ճանապարհային տեսչության նոր պետ է նշանակվել Ռուդիկ Գրիգորյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով քաղաքապետի պաշտոնական պորտալին:

Ստորագրված հրամանի համաձայն՝ Գրիգորյանի հետ պայմանագիրը կնքվել է մինչև քաղաքապետի լիազորությունների ժամկետի ավարտը:

Նշենք, որ դեռևս 2015 թվականին ՌԴ Գլխավոր դատախազությունը մի շարք խախտումներ էր հայտնաբերել Մոսկվայի վարչական ճանապարհային տեսչության գործունեության հետ կապված: Գերատեսչության ղեկավար Յուրի Օվսյաննիկովն ազատվել էր աշխատանքից 2016 թվականի հուլիսի սկզբին: