Ղազախստանում մեկուկես տարեկան աղջիկը խեղդվել է` ընկնելով կիսավտոմատ լվացքի մեքենայի մեջ
Ղազախստանի Ալմաթիի շրջանում դժբախտ պատահարի հետևանքով մեկուկես տարեկան աղջիկ է մահացել. նա խեղդվել է կիսավտոմատ լվացքի մեքենայում:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Երեխան մի որոշ ժամանակով մնացել էր առանց մեծերի հսկողության: Օգտվելով այդ փաստից՝ նա բարձրացել է աթոռին ու ընկել ջրով լի կիսավտոմատ լվացքի մեքենայի մեջ՝ չկարողանալով դուրս գալ դրանից:
Ոստիկանները կատարվածը դիտարկում են որպես դժբախտ պատահար: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:










