Ղրիմում վարորդը 7 դեռահասի է վրաերթի ենթարկել

23:47 • 02.12.17

Ղրիմի Կրասնոպերեկոպսկ շրջանում մարդատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դեռահասների 7 հոգանոց խմբին, որոնցից 4-ին հոսպիտալացրել են, մյուսներին տեղում են բուժօգնություն ցույց տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությանը:

«Լենինի փողոցում մարդատար ավտոմեքենան վրաերթ է իրականացրել՝ վնաս հասցնելով 13-15 տարեկան 7 դեռահասի», - հայտնել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ դեռահասներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել միջին ծանրության վիճակով:

Նախնական տվյալներով՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի իրականացրած վրաերթի պատճառներից մեկը վարորդի հարբածությունն է: