Լոնդոնում մեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ, 5 մարդ վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնի հարավային հատվածում այսօր մեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երկու վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են:
Ավտոմեքենայում գտնվողները չեն տուժել:
Մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է պարբերականին, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ:

















