Բրիտանացի ոստիկանը փրկել է վթարված բեռնատարի վարորդին՝ 15 րոպե ձեռքերով պահելով կամուրջից կախված մեքենան, նախքան փրկարարների ժամանելը

23:36 • 02.12.17

Բրիտանացի ոստիկան Մարթին Ուիլիսը հերոս է դարձել՝ արտակարգ պատահարի ժամանակ արագ կողմնորոշվելով և մարդու կյանք փրկելով:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, այն շրջվել է և կախված մնացել կմաուրջի եզրից: Ամեն ինչ ողբերգական ավարտ կունենար, եթե դեպքի վայրում չհայտնվեր ոստիկանության սպան:

Ուիլիսը բռնել է բեռնատարի անիվից և թույլ չի տվել, որ մեքենան ընկնի: Նա 15 րոպե շարունակ պահել է մեքենան մինչև որ դեպքի վայր կհասնեին փրկարարները:

Վարորդը չէր տուժել և հոսպիտալացման կարիք չի եղել: