Պրահայում հետիոտների կամուրջ է փլուզվել

22:34 • 02.12.17

Պրահայում փլուզվել է Վլտավա գետով անցնող հետիոտների կամուրջը: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել:

Ինչպես նշվում է՝ վնասվածք ստացած մարդիկ այժմ գտնվում են քաղաքային հիվանդանոցում: Ներկա պահին դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում՝ միջադեպի հետևանքով այլ հնարավոր տուժածների գտնելու համար: Որոնողափրկարարաական աշխատանքներում հրշեջ հաշվարկ, ուղղաթիռ և իրավապահ մարմինների ներկյացուցիչներ են ներգրավվել:

«Հետիոտն կամուրջի մի մասը փլուզվել է, մյուս մասը նույնպես կարող ա առաջիկայում ընկնել», - հայտնել է փրկարարներից մեկը: