Պուտինը հանձնարարել է ՌԴ ԱԳՆ-ին ստեղծել արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության աշխատանքային խումբ

17:33 • 02.12.17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ արտգործնախարարությանը արտասահմանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությանը հրահանգվում է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ արտասահմանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով՝ այն ներառելով ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների կազմում»,- գրված է հրամանագրում:


ՌԴ Նախագահն այն հաստատել է քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով նիստի արդյունքներով:

 

Փաստաթղթի համաձայն՝ իրականացման ժամկետը 2018 թվականի մարտի 30-ն է:


Պատասխանատու է նշանակվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: