Ռուսաստանում վարորդը մեքենայով գետն է ընկել՝ փորձելով փախչել ոստիկանների հետապնդումից (տեսանյութ)

20:04 • 02.12.17

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում մայրուղով երթևեկող վարորդը մեքենայով ընկել է գետը՝ փորձելով փախչել ոստիկանության հետապնդումից:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ի գիշեր լույս դեկտեմբերի 1-ին Ստավրոպոլ-Կրասնոգվարդեյսկոե ճանապարհին:

Պետավտոտեսուչները նկատել են մեծ արագությամբ ընթացող մեքենան: Վարորդը արհամարհել է ոստիկանների՝ կանգնելու պահանջը և փորձել է փախչել նրանց հետապնդումից: Կորցնելով մեքենայի կառավարումը՝ վարորդը հայտնվել է ջրամբարում:

Դրանից հետո ոստիկաններից մեկը թռել է ջուրը: Նա լողալով հասել է ջրասույզ եղող մեքենային և դուրս բերել երիտասարդ վարորդին՝ նրան ափ հասցնելով: