Ականի պայթյունից վիրավորված զինծառայողն ինքնուրույն է շնչում, կա դրական դինամիկա. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

14:36 • 02.12.17

Նոյեմբերի 21-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Նարեկ Հովեյանի առողջական վիճակում արտահայտված դրական դինամիկա կա:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

«Զինծառայողի առողջական վիճակում արտահայտված դրական դինամիկա կա,  գիտակցությունը պարզ է, ինքնություն է շնչում, երեկվանից ինքնուրույն է սնվում,   հեմոդինամիկան կայուն է»,-ասաց Հովհաննիսյանը:


Նշենք, որ ականի պայթյունից հետո 1998-ին ծնված զինծառայող Նարեկ Հովեյանը տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ նրա աչքը հեռացրել են: Այնուհետև զինծառայողը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):