Սիրիական հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի արվարձանի ուղղությամբ

12:59 • 02.12.17

Սիրիական հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Իսրայելի արձակած հրթիռային հարվածը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը։


Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ այս գիշեր՝ տեղական ժամանակով 0.30-ին, իսրայելցի զինվորականները մի քանի «երկիր-երկիր» տիպի հրթիռ են արձակել Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ։  
ՀՕՊ-ը կասեցրել է դրանք և ոչնչացրել երկու թիրախ, հայտնել է հեռուստաալիքը՝ ընդգծելով որ դիրքերին հասցվել է նյութական վնաս։


Հաղորդագրության մեջ միջադեպն անվանել են «անթաքույց հարձակում»։


Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում հարվածի մասին լուրի մեկնաբանությունից հրաժարվել են։