Թրամփը կեղծ է անվանել պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հեռանալու մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է անվանել պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հեռանալու մասին լուրերը: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
«Զանգվածային լրատվության միջոցները հայտնել են, որ ես հեռացրել եմ Ռեքս Թիլերսոնին կամ որ նա շուտով հեռանալու է, դա կեղծ նորություններ են: Նա չի հեռանում՝ չնայած մենք տարբեր կարծիքներ ունենք որոշ հարցերում (վերջնական որոշումը կայացնում եմ ես), բայց մենք միասին լավ ենք աշխատում, և ԱՄՆ-ի նկատմամբ կրկին մեծ հարգանք կա»,- գրել է Թրամփը:
The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սպիտակ տունը մշակել է ԱՄՆ վարչակազմում կադրային փոփոխությունների ծրագիր: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թիլերսոնը հեռանալու է իր պաշտոնից, իսկ նրա տեղը զբաղեցնելու է ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն, որին հետախուզական գերատեսչության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Արքանզաս նահանգից դեմոկրատ սենատոր Թոմ Քոթոնը:










