Համացանցում բուռն արձագանք է գտել Բիշքեկում արված տեսանյութը, որում հայրը աքացի է տալիս փողոցում ընկած իր երեխային (տեսանյութ)

18:54 • 03.12.17

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տղամարդը ոտքով հարվածել է   փոքրիկ տղային, որն ընկել էր փողոցում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, տեսանյութը հրապարակվել է OMKS Telegram- ալիքում:

«Ձյուն է գալիս, իսկ այս տղամարդը կանգնած նայում է, թե ինչպես է երեխան պառկել գետնին։ Արդյո՞ք դա նորմալ է», - լսվում է տեսանյութի հեղինակի ձայնը կադրից այն կողմ: Դրանից հետո տղամարդը աքացի է տալիս տղային այնքան ուժեղ, որ երեխային մի կողմ է նետում: Այնուհետև նա կոպտորեն բռնում է երեխային ձեռքից և տանում:

Կատարվածը բուռն արձագանք է ստացել սոցցանցերում: Օգտատերերից ոմանք կոչ են արել գտնել այդ տղամարդուն և պատժել դաժան վերաբերմունքի համար:

Ինչպես հաղորդել է K-News-ը, ոստիկանները գտել են անծանոթին: Պարզվել է, որ նա երեխայի հարազատ հայրն է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով: