Իրաքում ԻՊ-ին զոհ դարձած եզդիների զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել
Իրաքյան Նինվե նահանգում «Իսլամական պետության» զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որտեղ շուրջ 100 բնակչի մնացորդ է գտնվել, այդ թվում՝ կանանց և երեխաների:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով իրաքյան աղբյուրը, զոհերի մեծ մասը եզդիներ են: 80 մարդկային մարմնի մնացորդներով գերեզմանոցը հայտնաբերվել է Սինջար գյուղից հարավ ընկած տեղանքում: Եվս երկու տասնյակ եզդի կանանց ու երեխաների մարմիններ պարունակով գերեզմանոցը հայտնաբերվել է Քաբուսի գյուղում:
Մասնագետները, որոնք ժամանել են գերեզմանոցներ, կօգնեն պարզել զոհվածների ինքնությունը:
Եզդիները 2014 թվականից ի վեր հետապնդումների են ենթարկվել ԻՊ-ի գրոհայինների կողմից: Հազարավոր կանայք այսօր էլ գտնվում են ահաբեկիչների գերության մեջ: ԻՊ-ականները եզդիներին անվանում են սատանայի երկրպագուներ:










