Աստղազարդ երկնքին հետևել սիրողներն այսօր «գերլուսնի» ականատես կլինեն
Կիրակի երեկոյան աստղազարդ երկնքին հետևել սիրողները «գերլուսնի» ականատես կլինեն՝ լավ տեսանելիության պարագայում, երբ Երկրի արբանյակը սովորականից ավելի մեծ և ավելի պայծառ կերևա, BBC-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայում 15:47-ից, իսկ Մոսկվայում՝ 18:47-ից սկսած:
Բրիտանական թագավորական աստղագիտական միության ներկայացուցչի խոսքով՝ Լուսինն ամենից պայծառ կլինի ուղիղ կեսգիշերին, երբ կհասնի ամենաբարձր կետին հորիզոնի նկատմամբ: Թեև պայծառության աստիճանի այդ տարբերությունը անզեն աչքով չի նկատվի:
Այս անգամ Լուսինը մեզանից կգտնվի 358 499 կմ հեռավորությամբ, դա 26 000 կմ-ով ավելի մոտ է, քան սովորաբար:
Անցյալ տարի Լուսինը ամենից շատ է մոտեցել Երկրին 1948-ից ի վեր, իսկ հաջորդ նման դեպքը կլինի 2034-ի նոյեմբերի 25-ին:










