ԱՄՆ-ում մահացել է The Tokens խմբի մեներգիչ Միտչ Մարգոն
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մահացել է The Tokens երաժշտական խմբի մեներգիչ Միտչ Մարգոն, այս մասին տեղեկանում ենք Los Angeles Times պարբերականը՝ հղում անելով արվեստագետի ընտանիքի հայտարարությանը:
Երաժշտի մահվան պատճառների մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում, հայտնի է, որ նա մահկանացուն կնքել է իր տանը:
Մարգոն The Tokens խմբի անդամ էր դարձել 1960 թվականին, այստեղ նա եկել էր իր եղբոր՝ Ֆիլի հետ: Խումբը մեծ ճանաչում սկսեց վայելել The Lion Sleeps Tonight հիթի շնորհիվ, որը դարձել էր «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքերից մեկը:










