«Աէրոֆլոտ»-ը վատ եղանակի պատճառով չեղարկել է դեկտեմբերի 4-ի Մոսկվա-Երևան չվերթը
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է դեկտեմբերի 4-ին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից Երևան կատարվելիք չվերթը, ինչը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով:
Ինչպես նշվում է svo.aero կայքում, ընդհանուր առմամբ, չեղարկվել է միջազգային 60, հետաձգվել՝ 35 չվերթ:
Նշվում է, որ Երևանից բացի՝ չեղարկվել են նաև դեպի Վարշավա, Բեռլին, Վենետիկ, Հռոմ, Հելսինկի չվերթները:
«Շերեմետևո»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ չեղարկված չվերթների ուղևորները կտեղափոխվեն հետագա չվերթներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր դեկտեմբերի 4-ին Մոսկվայում սպասվող եղանակային պայմանների վատացման մասին:










