Ճապոնիայի ափերի մոտ հայտնաբերվել է դի՝ հագուստին Կիմ Չեն Ընի կրծքանշանով
Ճապոնիայի ափերի մոտ հայտնաբերվել է 3 դի, որոնցից մեկի հագուստին ամրացված է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատկերով կրծքանշան, հայտնում է gazeta.ru-ն՝ NHK հեռուստաալիքին հղումով։
Հաղորդվում է, որ դիերը հայտնաբերվել են ծովում՝ Յամագատո պրեֆեկտուրայի ափերի մոտ:
Հայտնի է, որ 3 մահացածներն էլ փրկարարական բաճկոններ են կրել:
Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ճապոնայի ափերի մոտ մարդկանց կմախքներով նավակ էր հայտնաբերվել:










