«Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ է չեղարկվել

13:59 • 04.12.17

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից դեկտեմբերի 4-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևան ուղղությամբ երկու չվերթ է չեղարկվել: Չեղարկվել են «Աէրոֆլոտ» և «Էյր Ֆրանս» ավիաընկերությունների չվերթները: Այդ մասին տեղեկանում ենք օդանավակայանի կայքից:


Նշենք, որ ընդհանուր առմամբ, չեղարկվել է միջազգային 60, հետաձգվել՝ 35 չվերթ: Երևանից բացի՝ չեղարկվել են նաև դեպի Վարշավա, Բեռլին, Վենետիկ, Հռոմ, Հելսինկի չվերթները:


Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը դեկտեմբերի 4-ին չեղարկել է մոսկովյան «Շերեմետևո»-ից Երևան կատարելիք չվերթը, ինչը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով:


«Շերեմետևո»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ չեղարկված չվերթների ուղևորները կտեղափոխվեն հետագա չվերթներով:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր դեկտեմբերի 4-ին Մոսկվայում սպասվող եղանակային պայմանների վատացման մասին: