Ամերիկյան զորքերը կհեռանան Սիրիայից ահաբեկիչների դեմ հաղթանակից հետո միայն. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը կարծում է, որ խոսել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին կարելի է միայն համոզվելուց հետո, որ ահաբեկիչների դեմ պատերազմը բարեհաջող ավարտվել է: Այդ մասին դիվանագետն ասել է «Ведомости»-ին տված հարցազրույցում:
«Դուք կարող եք հեռացնել բոլոր ահաբեկիչներին Ռաքքայից և Եփրատ գետի հովտից, բայց նրանք կարող են վերախմբավորվել և վերականգնել ռեսուրսները: Այդ պատճառով վաղաժամ հեռանալու դեպքում մեր բոլոր ջանքերը կարող են պարզապես ջուրն ընկնել: Անհրաժեշտ է համոզվել, որ ահաբեկիչների դեմ պայքարը հաջողությամբ ավարտվել է մինչ զորքերը դուրս բերելը»,- ասել է Հանթսմանը:
Ամերիկացի դեսպանը նշել է, որ չգիտի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հստակ ամսաթիվը: Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հստակեցնի այդ ամսաթիվը, մինչև «աշխատանքը չարվի»:










