Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական «շրջափակումը» հաղթահարելու համար

12:00 • 04.12.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ, որը կկոչվի El Petro՝ արժութային համակարգում առաջ ընթանալու և ֆինանսական շրջափակումը հաղթահարելու համար»,- նախագահի խոսքերն է մեջբերում Ֆինանսների նախարարությունը:


Նշվում է, որ կրիպտոարժույթն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ և ֆինանսավորման նոր միջոցներ փնտրելու համար: